Թուրքիան դրական է վերաբերվում Ուկրաինայի վերա...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ դրական է գնահատում ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից եկող ազդանշանները ուկրաինական կարգավորման հեռանկարների վերաբերյալ եւ չի կորցնում խաղաղության հույսը։ «Մենք, իհարկե, չենք կորցրել խաղաղության հույսը եւ չենք ուզում կորցնել այն։ Վերջերս [Վլադիմիր] Զելենսկուց լսեցինք, որ պատրաստ է ընդառաջել, եթե լինի համապատասխան առաջարկ բանակցությունների համար։ Մենք ողջունում ենք [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի եւ [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի ազդանշաններն այս թեմայի վերաբերյալ։ Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ այս համատեքստում»,- ասել է Էրդողանը լրագրողներին նախքան ասիական շրջագայության մեկնարկը, որի ընթացքում նա կայցելի Մալայզիա, Ինդոնեզիա եւ Պակիստան։Թուրքիայի նախագահը հիշեցրել է, որ «Թուրքիան մնում է այն երկիրը, որը կարող է անաչառ շփվել հակամարտությունում ներգրավված երկրների ղեկավարների հետ եւ իրականացնում է «խաղաղության դիվանագիտություն»։ «Մենք փորձում ենք այնպես անել, որ ոչ մի արցունք չթափվի, ոչ մի կաթիլ արյուն չթափվի։ Թող նրանք [Ուկրաինայում հակամարտության կողմերի ղեկավարները] պարզապես հանդիպեն, բանակցեն։ Մենք հույսը չենք կորցնում»,- ավելացրել է Էրդողանը։