Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին անց...

Թուրքիան ավարտել է ՀՀ-ի հետ սահմանին երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հաղորդում է ԱՊԱ-ն:

Նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այդ հարցը քննարկել է իր հայ պաշտոնակցի հետ։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել ինչպես երկաթուղային անցակետի, այնպես էլ «Ալիջան» ավտոմոբիլային սահմանային անցակետի բացման ուղղությամբ։

Ուրալօղլուն նշել է, որ համաձայնության հասնելու դեպքում, Ադրբեջանի համար կարևոր հարցերի հաշվառմամբ, գործընթացն, իր կարծիքով, շատ ժամանակ չի խլի։

Նախարարը հույս է հայտնել, որ սահմանային անցակետերը կբացվեն մոտ ապագայում։