Թուրքիան, առանց պաշտոնապես հայտարարելու, արգելել է իր արտահանողներին Ռուսաստան վերաուղարկել ամերիկյան ռազմական նշանակության արտադրանքը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնացել է Անկարային, որը չի միացել արեւմտյան պատժամիջոցներին, «հետեւանքներով» ռուսական ՌԱՀ-ին աջակցելու համար։
Վերջին շաբաթներին Թուրքիայի իշխանությունները փոփոխություններ են մտցրել ազգային էլեկտրոնային մաքսային համակարգում, Financial Times-ին ասել են այդ մասին տեղյակ երեք մարդիկ։ Այժմ արտահանողներին արգելում են Ռուսաստան մատակարարել ամերիկյան արտադրանք, որը ներառված է 50 կարեւոր ապրանքների ցուցակում, որոնք ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան սահմանել են որպես կրիտիկականորեն կարեւոր ռուսական ռազմարդյունաբերության համար։ Դրանց թվում են էլեկտրոնիկան, ներառյալ պոցեսորները եւ հիշողության քարտերը, որոնք օգտագործվում են հրթիռներում եւ դրոններում, հեռահար կառավարման համակարգերը, հաստոցները եւ այլ սարքավորումներ, որոնք կիրառվում են զենքի արտադրությունում։
Նման ապրանքների մատակարարումը ԵՄ-ից արգելվել էր ավելի վաղ, պատմել են FT երկու աղբյուրները։ Նրանց խոսքով՝ մտցված սահանափակումների մասին հրապարակայնորեն չի տեղեկացվում, քանի որ դա «քաղաքական առումով զգայուն» հարց է։
Ջո Բայդենի վարչակազմը զգալի ջանքեր է գործադրում, որպեսզի կանգնեցնի զենքի արտադրության համար օգտագործվող արտադրանքի Թուրքիայով Ռուսաստան մատակարարումները։