Թուրքիա գործուղումից վերադառնալուց հետո որոշե...

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայտնում են կուսակցությունից:

Վարչությունը քննարկել եւ հավանության է արժանացրել Գեւորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։

Պապոյանն այսօր է վերադարձել Թուրքիա գործուղումից, որտեղ փետրվարի 22-24-ին մասնակցում էր Սևծովյան տնտեսական համագործակցության վեհաժողովի նիստին։