Թուրքական իշխանությունն այսօր էլ կոտորում է ք...

Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը ողջ քուրդ ժողովրդի անունից գլուխ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում.«Ես այսօր քրդական համայնքի և ողջ քուրդ ժողովրդի անունից գլուխս խոնարհում եմ անմեղ զոհերի հիշատակի առջև և կոչ եմ անում թուրքական իշխանությանը, թուրք ժողովրդին, որպեսզի ուժ գտնեն իրենց մեջ՝ ճանաչելու հայերի ցեղասպանությունը և հրապարակայնորեն ներողություն խնդրեն հայ ժողովրդից»:

Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը նշում է, որ թուրքական իշխանությունը նույն ձեռագիրը շարունակում է նաև այսօր՝ քրդերի նկատմամբ.«Ես միաժամանակ կոչ եմ անում թուրքական իշխանությանը, որն արդեն 30-40 տարի շարունակ ոչնչացնում է, ցեղասպանության ենթարկում նաև քուրդ ժողովրդին, վերջ տալ այդ ամենին: Միջազգային հանրությունը, մեծ գերտերությունները, որոնք ունեն իրենց գերակա շահերը, պետք է բռնեն այդ պետության արյունոտ ձեռքը և ասեն` հերիք է անընդհատ նույն ձևով ցեղասպանություն կատարես հայերի, քրդերի, ասորիների»: