Թուրքական Բոլու նահանգում հրդեհից հետո ձերբակ...

Թուրքական Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցի հրդեհի հետ կապված՝ երկու պաշտոնյա է ձերբակալվել։ Հրդեհի հետեւանքով զոհվել է 78 մարդ, տեղեկացրել է CNN Türk հեռուստաալիքը։

Երեքշաբթի գիշեր հրդեհ էր բռնկվել Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Քարտալկայա հանգստավայրում։ Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհ է դարձել 78 մարդ։ Հետաքննության շրջանակում արդեն ձերբակալություններ են եղելայդ թվում՝ հյուրանոցի սեփականատերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էոր միջադեպի բոլոր մեղավորները կպատժվեն։ Ավելի վաղ Grand Kartal հյուրանոցի սեփականատեր Հալիթ Էրգյուլը ողբերգության ողջ պատասխանատվությունը դրել էր անձնակազմի վրա՝ մեղադրելով խոհարարինէլեկտրիկին եւ անվտանգության աշխատակիցներին։

«Վերջին լուրերի համաձայն՝ ձերբակալվել են Բոլուի փոխքաղաքապետ Սեդաթ Գյուլեները եւ հրշեջ ծառայության փոխտնօրեն Քենան Քոսքունըորոնք ձերբակալվել են Բոլուի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի գործով ( մահացել է 78 մարդ) »,- հայտնել է հեռուստաալիքը:

Habertürk հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հրդեհի առնչությամբ ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 18-ի։

Հրդեհի փաստով դատա​​քննությունը շարունակվում է։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դեպքի առնչությամբ 15 մարդ ձերբակալվել է։ Էրդողանը շաբաթ օրն ասել էր, որ երկրի դատական ​​համակարգը գործադրում է բոլոր ջանքերը միջադեպը պարզելու համար, որպեսզի կասկած չմնա: Նա նաեւ կոչ է արել խիղճ ցուցաբերել «քաղաքական վեճեր» կազմակերպողներին։