
Թուրքական բանակը գնդակոծել է Հալեպի Թալ Ռիֆաթ թաղամասը՝ Շահբա կանտոնում, հայտնում է քրդական ANHA գործակալությունը։
Նշվում է, որ գնդակոծության հետեւանքով 70-ամյա տղամարդ է զոհվել։ Եվս մեկ մարդ վիրավոր է։
Հրապարակման պահին քրդական ԶԼՄ-ն հայտնել է, որ գնդակոծությունը դեռ շարունակվում է։