Հաքերը, ենթադրաբար՝ Թուրքիայից, կոտրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վեբ կայքի բաժիններից մեկը եւ այնտեղ տեսանյութ է հրապարակել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, հաղորդում է VICE-ը:
Պարբերականի տվյալներով՝ հարձակումն ազդել է վեբ կայքի ենթադոմեյնի վրա, որն օգտագործվում է քարոզարշավի աշխատակիցների կողմից ի աջակցություն Թրամփի՝ միջնորդագրերի ստորագրման կամ հարցուպատասխանի համար:
«Մի՛ նմանվեք նրանց, ովքեր մոռացել են Ալլահին եւ ում նրան, ով ստիպել է մոռանալ ինքներդ ձեզ: Նրանք սրբապիղծ են»,- ասվում է կայքում երկու լեզվով՝ անգլերեն եւ թուրքերեն տեղադրված հաղորդագրության մեջ, դա Ղուրանի սուրաներից մեկն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կայքում նաեւ նշվում էր, որ հարձակումն իրականացրել է RootAyyildiz-ի հաքերը: Նա նաեւ տեսանյութ է տեղադրել YouTube-ի՝ Թուրքիայի նախագահի հետ ազգայնական բնույթի վիդեոհոսթինգից: Հաքերը VICE-ին պատմել է, որ կոտրել է կայքը SSTI մեթոդի օգնությամբ, որը թույլ է տալիս ներդնել սեփական ծածկագիրը կայքի ձեւանմուշի մեջ: Ըստ RootAyyildiz-ի՝ վեբ էջի այդ հատվածն արդեն երեք ամիս գտնվում էր նրա վերահսկողության տակ:
«Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող են հաքերային հարձակումներ իրականացվել, օրինակ՝ սոցցանցերի էջերում կամ կայքերում: Ես հաքեր-ակտիվիստ եմ, երկար ժամանակ զբաղվում եմ կայքերով, եւ ձայնս լսելի եմ դարձնում»,- ասել է հաքերը:
Ինչպես նշել է VICE-ը, այս տեսակի միջամտությունները հաճախ իրականացվում են հաքերների կողմից, ովքեր այնքան էլ փորձառու չեն, բայց կարողանում են փոխել կայքի բովանդակությունը: RootAyyildiz- , ենթադրաբար, նախկինում եւս իրականացրել է նման հարձակումներ:
Թրամփի ներկայացուցիչները չեն արձագանքել տեղեկատվության մեկնաբանման վերաբերյալ պարբերականի խնդրանքին: