Թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգա...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժությունները կանցկացվեն արևելյան Կարս նահանգում ՝ փետրվարի 1-ից 12-ը: 

Թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ Գյումրիում ռուսական ռազմաբազան զորքերն ու տեխնիկան դուրս է բերել տեղակայման վայրերից:

Երեկ մեր թղթակիցը արձանագրել է, որ Երևանի երկնքում անսովոր ինքնաթիռ է պտտվում: Ինքնաթիռը ժամեր շարունակ մնացել էր Երևանի երկնքում: 

Մեզ հաջողվեց պարզել, որ Երևանի երկնքում հայտնված անսովոր ինքաթիռը ՌԴ ռազմաօդային ուժերին պատկանող А-50 ЛИСКА  է, որը հավաքված է ռուսական ԻԼ 76 բազայի վրա: Ռազմաօդային ուժերի այս տիպի ինանթիռը նախատեսված է ռադիոհայտնաբերման և ուղղորդման համակարգ է: 

Ըստ էության ինքնաթիռի հայտնվելը կապ ունի ադրբեջանա-թուրքական զորավարժությունների հետ, որոնք ինչպեսարդեն նշեցինք այս օրերին տեղի են ունենում Հայաստանի անմիջական սահմանին: