Ծովինար Թադևոսյանը նշանակվեց քրեակատարողական...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 8-ի որոշմամբ Ծովինար Թադևոսյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ծովինար Թադևոսյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ»,-ասված է որոշման մեջ։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գուրգեն Աֆրիկյանին նշանակել պրոբացիայի ծառայության պետ»։