Ծովահենները Մալթայի դրոշի ներքո նավարկող լցանավ առևանգել Սոմալիի ափերի մոտ: Այս մասին հաղորդում է Sky News-ը։
Նավը Հնդկաստանի Սիկկա քաղաքից ուղևորվում էր դեպի Հարավային Աֆրիկայի Դուրբան քաղաք:
Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO) հայտարարել է, որ լցանավին մոտեցող փոքր նավում գտնվողները «կրակ են բացել հրազենով և ձեռքի հակատանկային նռնականետով»: Նշվում է, որ փոքր նավի անձնակազմի անդամները բարձրացել են լցանավ: UKMTO-ում հայտնել են, որ միջադեպը տեղի է ունեցել Սոմալիի Էյլ քաղաքից 560 ծովային մղոն հարավ-արևելք:
Իր հերթին, ծովային անվտանգության բնագավառում մասնագիտացած Ambrey մասնավոր ընկերությունը հայտարարել է, որ ծովահենները գործողություններ են իրականացրել իրանական ձկնորսական նավից, որը նրանք գրավել էին ավելի վաղ։



