Ծովագյուղում Իջևանի օրինակը չի կրկնվի. ըստ հա...

«Այս պահին ձկան որսը օրինականացնելու հարցը քննարկման փուլի մեջ է: Բնապահպանության նախարարության, Ազգային պարկի և Գեղարքունիքի մարզպետարանի հետ միասին փորձում ենք այս հարցին լուծում տալ: Իջևանցիների և ծովագյուղցիների պահանջները տարբեր են, մեր բնակիչները չեն պահանջում անօրինական կերպով ձուկ բռնել, հակառակը՝ ուզում են  ձկնորսությունն օրիկնացնել: Այդպես ձուկը ոչ թե 100 դրամ կվաճառվի, այլ՝ 1000  դրամ, ձկնորսներն էլ համապատասխան հարկ կվճարեն»,- այս մասին Politik.am-ին ասաց Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանը՝  բացառելով այն տեղեկությունները, որ իրենց համայնքում կարող է կրկնվել Իջևանի օրինակը: 

Հիշեցենք, որ մամուլի հրապարակումներից մեկի համաձայն՝  Իջևանի օրինակով բողոքի մի ալիք էլ հասունանում է Ծովագյուղում՝ ձկնորսությունն արգելելու հետ կապված.

«Ծովագյուղցիները իջևանյան զարգացումներից հետո նույնպես մտադիր են դիմել ծայրահեղ միջոցների՝ փակելով Մ4 միջպետական մայրուղին: Խնդիրն այն է, որ Ծովագյուղում էլ ձկնորսությունն է համարվում ապրուստի հիմնական միջոց, և հիմա տեղացիները կանգնելու են լրջագույն փաստի առաջ»,- ասված է հրապարակման մեջ: 

Մեր հարցին, թե ձկնորսության հնարավոր օրինականացումը չի՞ կարող ռիսկային լինել Սևանին համար, համայնքապետը պատասխանեց՝  մինչև հիմա ռիսկային չի եղել, ձկնորսությունն օրինականացնելուց հետո՞ պետք է ռիսկային լինի: