Հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ս...

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Մեր տեղեկություններով, իշխանություններն ուժային կառույցների միջոցով գտնում են մարզային եւ համայնքային հիմնարկների ոչ իշխանական աշխատակիցներին՝ պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ եւ այլն:

Հիմնարկների ղեկավարների միջոցով, այսպես կոչված, նախընտրական ստուգարք են իրականացնում՝ պարզելու, թե իրենց աշխատակիցներից ով ինչ հայացքներ ունի եւ հունիսի 7-ի ընտրություններում մոտավորապես ում է ձայն տալու։ Իսկ երբ անգամ մոտավոր կասկածներ են ունենում, որ այս կամ այն աշխատակիցն ընդդիմադիր ուժերի ընտրողն է, ՔՊ-ին ձայն չի տալու, սկսում են տարբեր մեթոդներով բացատրական զրույցներ վարել, համոզել, հորդորել, որ ընտրություններին չմասնակցեն։ Փորձում են հոգեբանական ներգործություն ունենալ՝ ասելով, որ ընտրություններից հետո, անկախ ամեն ինչից, ՔՊ-ն է լինելու իշխանության, եւ ընդդիմադիրները խնդիրներ կունենան։

Ցուցադրաբար ՔՊ ընտրողների ցուցակներ են կազմում, ներշնչում, որ կարողանալու են պարզել, թե ով ինչպես է քվեարկելու, բայց ամբողջ հույսները վախի գործոնի եւ մարդկանց անգրագիտության վրա է, որ հավատան իրենց գերմարդկային ունակություններին եւ ձախողված ՔՊ-ի անվերապահ հաղթանակին: