Ծնողները որոշել են մարզպետին դիմել. Արամուսի...

Կոտայքի մարզի Արամուս համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները այսօր դասադուլ էին անում, ինչին աջակցում էին նաև ծնողները: Դասադուլի առիթը եղել է դպրոցի տնօրենի մրցույթը, որին մասնակցել է երկու թեկնածու և երկուսն էլ ստացել են չորս միավոր։ Նրանցից մեկը դպրոցի փոխտնօրենն է, մյուսը՝ Աբովյանի բնակիչ։  Ծնողների ու աշակերտների նախընտրած թեկնածուն  փոխտնօրենն է, քանի որ իրենց գյուղից է և երեխաները ճանաչում են նրան։ 

Politik.am-ի հետ զրույցում Արամուսի համայնքապետ Հրայր Նիկողոսյանն, ով անձամբ է դպրոց այցելել, ասաց որ դասադուլն արդեն վերջացել է, և  դասապրոցեսը շարունակվում է:Հարցին` ինչ որոշվեց տնօրենի ընտրության համար, համայնքապետը տեղեկացրեց, որ ծնողական կոլեկտիվը ժողով ակցկացնելուց հետո որոշել է դիմել մարզպետին, փոխվարչապետին:

Հրայր Նիկողոսյանն ացելացրեց` դա իրենց խնդիրն է, թող իրենք որոշեն: