Թշնամու հարձակման ժամանակ զոհվել է «Շիրակ» ֆո...

Թշնամու վերջին հարձակման ժամանակ զոհվել է  «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։

Կարենի զոհվելու գույժը հայտնում է ֆուտբոլային ակումբը՝ հրաարակելով նաև նրա լուսանկարը. 

«Խորը ցավով տեղեկացանք, որ հերոսի մահով սեպտեմեբերի 12-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ընկել է մեր եղբայր դարպասապահ՝ Կարեն Կարապետյանը:

Կարենը եղել է իրենց դիրքի ավագը և մինչև վերջ կռիվ է տվել թշնամու դեմ, ամուր պահելով մեր Հայրենիքի դարպասը։

Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Կարեն ջան»։