Թշնամին կրկին կրակ է բացել հայ-ադրբեջանական ս...

Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն են կրակը բացել: Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

ՀՀ ՊՆ