Թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղութ...

Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են նաեւ ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի: