Ոստիկանները պարզել են, որ նշված թաղամասի թիվ 14 տան սենյակում վարձակալման հիմունքներով բնակվողներ 34-ամյա Վաչագան Բալայանն ու 41-ամյա Թադևոս Մելքումյանը վիճաբանել են, ապա միմյանց հարվածներ հասցրել, ինչի հետևանքով 2-ն էլ գլխի շրջանում ստացել են վնասվածքներ:
Դեպքի փաստով Ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



