Ծեծեկռտուք չի եղել. Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջու...

Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի և վերջինիս հոր հետ կապված ծեծկռտուքի մասին հրապարակումներին, հաստատեց, որ ծեծեկռտուք, բռնի գործողություն չի եղել:

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր քաղաքացին վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում՝ Մակունցը պատասխանեց.

«Որքանով մամուլի հրապարակումներից տեղեկացել եմ՝ որևէ վնասվածք քաղացին չի ստացել և հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետևանքով: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, քանի որ սա քաղաքական տիրությում գտնվող հարց չէ, միջանջնային է, կխնդրեմ, որ լրացուցիչ տեղեկատվություն փորձեք ստանալ հենց Արսեն Ջուլֆալակյանից»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մի քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց և հայտարարել, որ վիճաբանություն է ունեցել Արսեն Ջուլֆալակյանի և նրա հոր հետ: