Այն բանից հետո, երբ արեւմտյան թերթերի բարձրացրած փոշին մի քիչ նստեց, ակնհայտ է, որ չնայած հրապարակումների ակնհայտ քարոզչական մտահղացմանը՝ տեղի ունեցողը կարող է բավական լուրջ հետեւանքներ ունենալ։ Այս մասին սոցցանցերում գրել է Ռուսաստանի Ավտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը։
«1. Այնքան էլ կարեւոր չէ, թե ով եւ երբ է որոշում կայացրել ՆԱՏՕ երկրների մեծ հեռահարության տակտիկական բալիստիկ եւ թեւավոր հրթիռների օգտագործման մասին Ռուսաստանի «տարածքի խորքում»։ Մանավանդ որ մեր երկրի նկատմամբ դրանց կիրառման փորձեր արդեն եղել են։
- Այնքան էլ կարեւոր չէ, թե դրանցից ինչքան ունի հակառակորդն այսօր։ Ինչպես եւ այն, որ դրանց կիրառումը, մեր թշնամիների կարծիքով, պետք է ունենա ոչ միայն ռազմական, այլեւ տեղեկատվական էֆեկտ։
- Այնքան էլ կարեւոր չէ, որ այդ հրթիռները չեն կարողանա էական ավանդ ներդնել թշնամու ռազմական գործողություններում։
- Այնքան էլ կարեւոր չէ, որ այդ որոշումներով ԱՄՆ ներկայիս վարչակազմը գիտակցաբար հակամարտության այնպիսի թեժացում է ստեղծում, որի հետ պետք է հաշվի նստի արդեն Թրամփի թիմը։
- Կարեւոր է մի բան, այն, ինչի մասին ասել է Ռուսաստանի պետության ղեկավարը 12.09-ին։ Եվ որպես արդյունք՝ այսօր հաստատվել է Միջուկային զսպման ոլորտի աշխարհաքաղաքականության հիմքերի նոր տարբերակը։ Դաշինքի հրթիռների օգտագործումը այժմ կարելի է որակել որպես դաշինքի երկրների հարձակում Ռուսաստանի վրա։ Այս դեպքում առաջանում է պատասխան հարվածի իրավունք Կիեւին եւ ՆԱՏՕ հիմնական օբյեկտներին զանգվածային ոչնչացման զենքով, որտեղ էլ որ դրանք գտնվեն։ Եվ սա արդեն WWIII է։
Գուցե ծերուկ Բայդենը իրոք որոշել է կյանքից գեղեցիկ հեռանալ՝ իր հետ տանելով մարդկության զգալի մասին...»,- գրել է Մեդվեդեւը։