
Հայաստանի գործող վարչապետը, հետեւապես նաեւ Հայաստանը, արտաքին մեկուսացման մեջ է։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նա անընդունելի է ԱՄՆ գործող վարչակազմի, Ռուսաստանի, Չինաստանի համար։ ԵՄ "գնացող" վարչապետն անգամ ԵՄ համար է անլուրջ գործընկեր, որն Ադրբեջանի հետ է կառուցում իր հարաբերությունները։
Բնական դաշնակից Իրանը ստիպված է հարաբերություններ պահպանել, զուտ աշխարհաքաղաքական պատճառներով, ի հեճուկս ներկայիս ՀՀ-ի վարած քաղաքականության։
Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար»։