
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«#հատիկառհատիկ Դատարանի վճռով՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մ. Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ 23 հազար 200 քմ մակերեսով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 375 միլիոն 297 հազար դրամ»: