Ծավ գետի ջուրը մարդիկ ստիպված են օգտագործում,...

Ծորակի ջուրը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի Ծավ գետի ջուրն է, այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։ 

«Մարդիկ ստիպված այն օգտագործում են խոհանոցում, երեխաների համար և այլն։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց»,- գրել է նա։