Ծառուկյանը ներկայումս զբաղված է «Ճիշտ Հայաստա...

Սուրեն Սուրենյանցը գրում է.

Իր տելեգրամյան ալիքում լրագրողներից մեկն այսօր մտացածին ենթադրություն է արել, թե իբրև Գագիկ Ծառուկյանը «քրեական գործերից հեռու լինելու ճանապարհ է ընտրել և դժվար թե մասնակցի 2026-ի ընտրություններին»:

Մեղմ ասած, ոչ բարեխիղճ պնդում է, որը լրագրողին վերածում է սովորական քարոզիչի: Իշխանական պրիմիտիվ թեզ է, որը զարմանալիորեն ծնվել է Նիկոլի հեղափոխության շնորհիվ քաղաքական ընդդիմադիր դիրքավորում ստացած գրասենյակում:

Լրագրողի տրամաբանությամբ՝ իր շրջապատի «ոմանք» «այսօր ինքնուրույն, առանց միջամտության, սեփական կամքով» լքում են քաղաքական դաշտն ու դիրքավորվում բացառապես որպես իշխանության հետ «փայ մտած» գործարարներ կամ իշխանության նարատիվների քարոզիչներ:

Հիմնազուրկ քրեական գործերը Ծառուկյանին երբեք չեն կաշկանդել, հակառակ պարագայում՝ նա կընտրեր վաղեմության հիմքով դրանցից ազատվելու ճանապարհը ու չէր գնա արդարացման հասնելու փշոտ ճանապարհով:

Ոմանց, թերևս, խիստ ցավացրել է այն հանգամանքը, որ Ծառուկյանն՝ իրեն բնորոշ շիտակությամբ, խոսել է գործող քաղաքական համակարգի ճգնաժամի մասին և կարևորել է քաղաքական նոր որակը, քաղաքական նոր հարաբերությունները, մշակույթը:

«Քաղաքականությունից դուրս գտնվող» Ծառուկյանը, չգիտես ոնց, միակ առաջնորդն է, ով հանդես է եկել հայեցակարգային հոդվածով, հանրային և համահայկական համերաշխության ճանապարհով որակապես նոր ներքին և արտաքին քաղաքականություն որդեգրելու ծրագրային դրույթներով, որոնք մարմնավորում են «Ճիշտ Հայաստանի» ռազմավարությունը:

Ծառուկյանը ներկայումս զբաղված է «Ճիշտ Հայաստանի» քաղաքական, քաղաքակրթական հիմքերի ստեղծմամբ, մի միջավայրի ձևորմամբ, որն ավելի արդյունավետ ու ռացիոնալ կդարձնեն քաղաքական կյանքն՝ ընդհանրապես, և 2026-ի ընտրությունները՝ մասնավորապես:

Ես այս պնդումներն անում եմ՝ որպես մարդ ու քաղաքական գործիչ, ով հանգամանալից տեղյակ է «Ճիշտ Հայաստանի» կոնցեպտին ու դրա կրողներից մեկն է:

Բաժանորդագրվեք իմ տելեգրամյան ալիքին