Իվետա Տոնոյանը գրում է․
«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների տեղեկացնում եմ, որ օրենքով սահմանված կարգով Ծառուկյան ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբանական խումբն այս փուլում ծանոթանում է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վերաբերյալ նյութերին։ Զուտ թղթային մասով շատ մեծ ծավալի մասին է խոսքը գնում, դա մեկ օրվա, մեկ ամսվա գործ չէ, պետք է ծանոթանալ, հասկանալ, պատասխանել՝ ինչը և կանեն փաստաբանները, մասնագետները, եթե հարկ լինի նաև արտերկրից հրավիրված հեղինակավոր իրավաբաններ կներգրավեն։ Ըստ անհրաժեշտության հանրությանը կտրվեն լրացուցիչ տեղեկություններ, պարզաբանումներ կամ իմ կողմից, կամ փաստաբանների, գուցե հետագայում նաև անձամբ Գագիկ Ծառուկյանի կողմից, բայց կրկնում եմ՝ բացառապես օրենքի թույլատրելիության շրջանակներում»։