
Ջասթին Թրյուդոն օգտագործում է սակագների հարցը, որը հիմնականում ստեղծել է ինքը՝ կրկին Կանադայի վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար։ Այս մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հավատում եք, թե ոչ, չնայած այն սարսափելի աշխատանքին, որը նա արել է Կանադայի համար, ես կարծում եմ, որ Ջասթին Թրյուդոն օգտագործում է սակագնի հարցը, որը հիմնականում ինքն է ստեղծել՝ կրկին վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար: Այնքան զվարճալի է նայել»: