
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմը «հիմար» քայլ է, որի նպատակը Կանադայի տնտեսության լիակատար փլուզումն է և Կանադայի բռնակցման գործընթացի հեշտացումը: Այս մասին գրում է The Guardian-ը:
«Այսօր Միացյալ Նահանգներն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ: Մենք նախկինում էլ ենք ունեցել դժվար իրավիճակներ… բայց մենք ոչ միայն գոյատևել ենք, այլև ավելի ուժեղ ենք դուրս եկել, քան երբևէ, քանի որ երբ խոսքը վերաբերում է մեր մեծ ազգին պաշտպանելուն, չկա գին, որը մենք բոլորս պատրաստ չենք վճարել, և այսօր էլ նույն իրավիճակն է», - ասել է Թրյուդոն:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ շարքային ամերիկացիները շատ են տուժելու, կորցնելու են աշխատատեղեր ու ավելի թանկ գին են վճելու սննդի, էներգիայի համար:
«Դոնա՛լդ, չնայած շատ խելացի տղա ես, բայց սա շատ հիմար բան է», - ասել է Թրյուդոն: