
Համացանցում տարածվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի լուսանկարը, որն արվել է Reuters-ի լուսանկարիչ Կառլոս Օսորիոյի կողմից, երբ Թրյուդոն դուրս էր գալիս Համայնքների պալատից:
Լուսանկարիչը լուսանկարը հրապարակել է մարտի 10-ի առավոտյան, և միայն լուսանկարչի էջում այն այժմ դիտվել է մոտ 1 միլիոն անգամ:
Լուսանկարում Թրյուդոն է՝ կանաչ աթոռը ձեռքին։ Տեսնելով, որ իրեն նկարահանում են, քաղաքական գործիչը լեզուն հանել է՝ զվարճալի կերպար ընդունելով: