«ԹՐԻՓՓ» նախագիծը՝ Կոնջորյան–Բաուման հանդիպման...

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Հայկ Կոնջորյանն արժեւորել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը: Խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի կառավարության աջակցությունը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին: