Տրանսվեստիտները ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն: Այս մասին Politik.am-ը տեղեկանում է Նարեկ Մալյանի ՖԲ էջից: Վերջինս գրել է.
«Երկու լուր.
1. Ոստիկանությունը մերժեց վանդալիզմով քրեական գործ հարուցել իմ դեմ Սորոսի գրասենյակի հերթական բողոքով: Ես այլևս վանդալ չեմ:
2. Տրանսվեստիտ մարմնավաճառները իմ դեմ բողոքով դիմել են ոստիկանություն: Շնորհավոր քրեական օրենսգրքի նոր հոդվածս...»:



