Տրանսպորտում ուղևորների հետ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորած երկու կին հսկիչներն ազատվել են աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետները վերադասի առաջարկությամբ և սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից՝ 21․08․2026 թվականին մամուլում տարածված տեսանյութի հիման վրա, որտեղ երևում է, որ երկու կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս դրսևորում են ոչ պատշաճ վարքագիծ»,–ասված է հաղորդագրության մեջ։



