Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցր...

«Հրապարակ» թերթը գրում է. «Սոցիալական բունտի շեմին կաբինետի դուռը փակել եւ արձակուրդ է մեկնել ոչ միայն Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլեւ նրա տեղակալներից մեկը` Լեւոն Հովհաննիսյանը։

Մեզ պատմեցին, որ Ավինյանի կաբինետի դռան մոտ վերջին օրերին կուտակումներ են եղել տրանսպորտի թանկացման հարցով, նա հոգնել է եւ որոշել է արձակուրդ վերցնել։ Նրա օրինակին է հետեւել նաեւ տեղակալը` Լեւոն Հովհաննիսյանը, թեպետ վերջինիս կուրացիայի տակ չէ տրանսպորտը։

Երեւանի քաղաքապետի խոսնակը հաստատեց այս լուրերը` Տիգրան Ավինյանն արձակուրդից վերադառնալու է հունվարի 27-ին, Լեւոն Հովհաննիսյանը երկշաբաթյա արձակուրդում է, նույնպես կվերադառնա հունվարի 27-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում