ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն չի հրավիրել իր երդմնակալությանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ոչ, ես չեմ հրավիրել», - ասաց նա:
Միաժամանակ քաղաքական գործիչը հավելել է, որ եթե Զելենսկին ցանկանա մասնակցել միջոցառմանը, կարող է գալ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 20-ին։ Արարողությունը տեղի կունենա Վաշինգտոնում։