Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ Օվալաձև աշխատասենյակում մեկժամյա հարցազրույց է ունեցել Daily Caller-ի Սպիտակ տան թղթակից Ռեյգան Ռիզի հետ: Նա քննարկել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու իր ծրագիրը՝ ասելով, որ այդ նպատակի համար պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Եվրոպային, նույնիսկ եթե դա ենթադրում է ամերիկյան օդային աջակցություն։

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներն ապահովելու են հիմնականում Եվրոպայի երկրները, ԱՄՆ-ն նրանց կօգնի:

Նա, միաժամանակ, քիչ հավանական է համարել Պուտին-Զելենսկի հանդիպումը մոտ ապագայում, սակայն վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ գագաթնաժողովը կկայանա։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ ռուս-ուկրաինական հակամարտության կողմերը պետք է ինքնուրույն որոշեն պետությունների ղեկավարների հանդիպման ամսաթիվը: Սպիտակ տան ղեկավարն ասել էր, որ կկարողանա մասնակցել բանակցություններին և «փակել այդ գործարքը» միայն Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ գագաթնաժողովից հետո: