Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն...

ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի Սպիտակ տանը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակել է ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը: Հեռարձակումն իրականացրել են ամերիկյան խոշոր հեռուստաալիքները։«Սա հրամանագիր է, որը վերաբերում է ծննդյան իրավունքով քաղաքացիությանը սահմանադրության 14-րդ փոփոխության համաձայն»,- ասել է նախագահի օգնականը նախքան փաստաթուղթը ստորագրելը: «Սա անհեթեթ է։ Մենք աշխարհում միակ երկիրն ենք, որն այդպես է վարվում ծննդյան իրավունքի հետ կապված»,- ասել է ԱՄՆ նոր նախագահը:Ինչպես պարզաբանել է Թրամփի մամուլի ծառայությունը, խոսքը «ծննդյան իրավունքով քաղաքացիության դադարեցման» հրամանագրի մասին է։ Փաստաթղթի տեքստը դեռ չի հրապարակվել։Ինչպես հայտնել է Reuters-ը, հրամանագիրը սահմանափակումներ է նախատեսում անօրինական միգրանտների երեխաներին ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ։