Թրամփը սխալմամբ զանգահարել է նախկին օգնականին...

Սպիտակ տան աշխատակիցները սխալմամբ Դոնալդ Թրամփին կապել են ազգային անվտանգության հարցերով իր նախկին խորհրդական Հերբերթ Մակմասթերի հետ, որին ԱՄՆ նախագահը դրանից մեկ օր առաջ անհաջողակ էր անվանել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ մարտի 3-ին Մակմասթերին, որը 13 ամիս աշխատել է որպես Թրամփի խորհրդական, զանգահարել են Սպիտակ տնից եւ ասել, որ ԱՄՆ առաջնորդը ցանկանում է զրուցել նրա հետ։ Նախօրեին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում Մակմասթերին անվանել էր «թույլ եւ բացարձակ անարդյունավետ ու անհաջողակ»՝ Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման քննադատության համար։ «Հենրի»,- խոսակցությունն սկսել է Թրամփը։ Հենց այդ ժամանակ Մակմասթերը հասկացել է, որ նախագահը չէր պատրաստվում զանգահարել իրեն։ «Պարոն նախագահ, Էյչ Արն է (Հերբերտ Ռայմոնդի կրճատ անվանումը), Մակմասթերը»,- ասել է նախկին խորհրդականը։«Սատանան տանի, ինչո՞ւ պետք է խոսեմ Էյչ Ար Մակմասթերի հետ»,- արհամարհանքով հարցրել է Թրամփը, իսկ հետո սկսել է խոցող տոնով քննադատել իր նախկին օգնականին։