
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) դաշինքին՝ Բունդեսթագի արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հայտարարել, որ գերմանացիները հոգնել են ողջամտությունից զուրկ քաղաքականությունից։ Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Պահպանողական կուսակցությունը, կարծես, հաղթել է խոշոր և երկար սպասված ընտրություններում: Ինչպես ԱՄՆ-ում, Գերմանիայի ժողովուրդը հոգնել է ողջամտությունից զուրկ օրակարգից, հատկապես նրանից, ինչ վերաբերում է էներգետիկային և ներգաղթին, որը տարիներ շարունակ գերակշռում է [այնտեղ]»,- գրել է ԱՄՆ առաջնորդը։ Ըստ նրա, սա «հրաշալի օր է Գերմանիայի և Միացյալ Նահանգների համար»: «Շնորհավորում եմ բոլորին՝ առջևում դեռ շատ հաղթանակներ կան»,- ամփոփել է Թրամփը։