ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորմանն անվանել է «շատ խելացի»՝ միաժամանակ «ապուշ» անվանելով Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։
Անդրադառնալով Գալանտին՝ Թրամփն ասել է. «Նրանք ունեն ազգային պաշտպանության նախարար կամ նման մեկը, ով ասում է՝ հուսով եմ, որ «Հեզբոլլահ»–ը չի հարձակվի մեզ վրա հյուսիսից: Այնինչ, հաջորդ առավոտյան նրանք հարձակվեցին։ Եթե դուք լսում եք այս ապուշին ուրեմն հարձակվելու եք հյուսիսից, որովհետև նա հայտնեց, որ դա իրենց թույլ տեղն է»։



