![Թրամփը պլանավորում է Պուտինի հետ հանդիպել Սաո...](/imgs/posts/medium/2025/02/7571cf7.jpeg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում: Թրամփն այս մասին հայտնել է Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։
Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ, հավանաբար, կայցելի Ռուսաստան և Պուտինին կսպասի ԱՄՆ-ում։
«Ի վերջո, մենք ակնկալում ենք հանդիպել։ Ըստ էության, մենք ակնկալում ենք, որ նա կգա այստեղ, իսկ ես կմեկնեմ այնտեղ։ Եվ մեր առաջին հանդիպումը, հավանաբար, կկայանա Սաուդյան Արաբիայում», - նրա խոսքերն է մեջբերում POLITICO-ն։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ռուս-ուկրաինական հակամարտությունը և դրան վերջ տալու նպատակով բանակցություններ սկսելու հնարավորությունը։
Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։