Թրամփը պլանավորում է առաջիկայում չհանդիպել Կա...

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «որոշ ժամանակ» չի պլանավորում հանդիպել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ, քանի որ այդ երկիրը «տևական ժամանակ խաբել է Միացյալ Նահանգներին»։ « Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է նախագահական ինքնաթիռում՝ Ճապոնիա գնալու ճանապարհին։

«Կանադան մեզ խաբել է երկար ժամանակ. այն այնպիսի երկրներից մեկն է, որի հետ ամենադժվարն է գործարք կնքելը։ Որքան էլ որ ես սիրում եմ Կանադան և նրա ժողովրդին, սակայն այդ երկիրը պարզապես շատ վատ ներկայացուցիչներ է ունեցել», -ասել է նա։

Թրամփը հայտնել է, որ որոշ ժամանակ պատրաստվում է չհանդիպել Կանադայի վարչապետ Քարնիի հետ՝ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ մասնակցությամբ գովազդի և ամերիկյան առևտրային քաղաքականության քննադատության պատճառով։

Հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունները, քանի որ կանադացի պաշտոնյաները վճարել են ԱՄՆ-ում ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը քննադատող գովազդի համար: Ինչպես լրատվամիջոցները հաղորդել էին այս ամսվա սկզբին, Կանադայի հիմնական արդյունաբերական շրջանը՝ Օնտարիոն, ամերիկյան հեռուստատեսությամբ գովազդային արշավ է սկսել՝ ուղղված Թրամփի մաքսատուրքերը չեղյալ հայտարարելուն: Գովազդներում, մասնավորապես, ներառված էին հատվածներ Ռեյգանի ելույթից: Այս ֆոնին Թրամփը որոշել էր կանադական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնել ևս 10%-ով՝ «նրանց կողմից լուրջ սխալ ներկայացումների և թշնամական գործողությունների պատճառով»: