Թրամփը պետք է մեծացնի ճնշումը Պուտինի վրա. Ֆի...

ԱՄՆ-ն պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա Ուկրաինայում խաղաղության հասնելու համար, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Նա նաև նշել է, որ եվրոպական երկրները պետք է վաղ թե ուշ ուղիղ բանակցություններ վարեն Ռուսաստանի հետ: Այս մասին նա ասել է POLITICO-ի եվրոպական հրատարակությանը տված հարցազրույցում։

«Երբ գա պահը ուղիղ բանակցությունների համար, իսկ այն վաղ թե ուշ գալու է, ապա դա պետք է համակարգվի», - ասել է Ստուբը։

Այսպես է քաղաքական գործիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Եվրոպան պետք է փորձի փոխգործակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ստուբը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի նկատմամբ փորձել է օգտագործել «մտրակի և քաղցրաբլիթի» քաղաքականությունը, և հիմա ժամանակն է մեծացնելու ճնշումը Մոսկվայի վրա։

«Նա (Թրամփը) Ալյասկայում և Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ օգտագործեց քաղցրաբլիթի քաղաքականությունը, բայց երբ հասկացավ, որ ռուսները տեղից չեն շարժվելու և հետաքրքրված չեն խաղաղությամբ, նա անցավ մտրակին։ Այժմ մենք մտրակի ռեժիմի մեջ ենք։ Հաջորդ քայլը պետք է լինեն պատժամիջոցները, Սենատում պատժամիջոցների փաթեթը», - ասել է Ֆինլանդիայի նախագահը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ում քննարկվող օրինագիծը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ դեմ չէ ԱՄՆ-ում մշակվող օրինագծին, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ։

Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ ռուսական կողմը խիստ բացասական է գնահատում այս նախաձեռնությունը։