ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել էր իրեն տեղավորվել Բուքինգհեմյան պալատում Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում` չնայած, որ ԱՄՆ նախագահին հայտնել էին, որ թագավորական պալատում լուրջ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, գրում է Daily Mail-ը:
Թրամփն առաջին անգամ Եղիսաբեթ Երկրորդ թագուհուց պետական այցով Մեծ Բրիտանիա մեկնելու հրավեր էր ստացել 2017-ի հունվարին, սակայն ընդունել էր հրավերը միայն 2019-ի ամռանը:
Ուղեւորության կազմակերպման ընթացքում Սպիտակ տան խորհրդականները Դաունինգ Սթրիթին հայտարարել էին Բուքինգհեմյան պալատում ԱՄՆ նախագահին տեղավորելու «հրատապ անհրաժեշտության» մասին, գրում է The Daily Telegraph-ը:
Թրամփը Մեծ Բրիտանիա էր ժամանել առաջին տիկին Մելանյայի, ինչպես նաեւ իր չորս մեծահասակ երեխաների` Իվանկայի, Դոնալդ կրտսեր, Էրիկի եւ Թիֆանիի հետ:
Աղբյուրները նշում են, որ Թրամփը նույնպիսի վերաբերմունք էր ակնակլում իր նկատմմաբ, ինչպիսին ցուցաբերվել էր իր նախորդի` Բարաք Օբամայի նկատմամբ, ով 2003-ին իր կնոջ` Միշելի հետ պետական այցով հրավիրվել էր Բուքինգհեմյան պալատ:



