Թրամփը Նյու Յորքում դեմոկրատ սոցիալիստ Մամդանիի հաղթանակը որակել է ԱՄՆ ինքնիշխանության կորուստ, բայց խոստացավ հոգալ դրա մասին:
«Անցած գիշեր մենք Նյու Յորքում կորցրել ենք մեր ինքնիշխանության մի մասը, բայց մի անհանգստացեք, մենք կհոգանք դրա մասին», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգների մի քանի նահանգներում տեղի են ունեցել նահանգապետերի, քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների ընտրություններ։ Նյու-Յորքի քաղաքապետ է ընտրվել 34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանին: Նա դարձել է քաղաքի պատմության մեջ առաջին մուսուլման քաղաքապետը։



