Թրամփը նշել է Ներքին գործերի նախարարի իր թեկն...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ներքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դագ Բուրգումին։

Թրամփը նահանգապետի մասին հիշատակել է Ֆլորիդայի իր կալվածքում՝ Մար-ա-Լագոյում ելույթի ժամանակ։

«Նա Հյուսիսային Դակոտայից է: Նրա նշանակման մասին շատ կարևոր պաշտոնում կհայտարարվի վաղը»,- հավելել է Թրամփը՝ նախքան մատնացույց անելով Բուրգումին և նրան ձեռքով անելով։

Քիչ անց, Թրամփը հայտարարեց, որ Բուրգումը կստանձնի Ներքին գործերի նախարարությունը և կլինի ֆանտաստիկ առաջնորդ:

Միացյալ Նահանգներում Ներքին գործերի նախարարի պաշտոնը ներառում է այնպիսի հարցերի կառավարում, ինչպիսիք են հողօգտագործումը, երկրաբանական հետազոտությունները և ազգային պարկերը: