Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ հայտարա...

Թրամփը նախատեսում է Սուրբ Ծննդից առաջ հայտարարել, որ Գազայի խաղաղության գործընթացը մտնում է իր երկրորդ փուլ և ներկայացնել անկլավի կառավարման նոր կառուցվածքը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ երկու պաշտոնյաների և գործընթացին անմիջականորեն ներգրավված արևմտյան աղբյուրին։

Համաձայնագրի երկրորդ փուլը նախատեսում է իսրայելական զորքերի հիմնական մասի դուրսբերումը Գազայի հատվածից, միջազգային կայունացման ուժերի ներդրում և նոր կառավարման կառուցվածքի մեկնարկ։

Այն կգլխավորի «Խաղաղության խորհուրդը», որը Թրամփի ղեկավարությամբ կներառի արաբական և արևմտյան երկրների մոտ 10 առաջնորդների։

Միաժամանակ, բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի հետ իշխանությունը զիջելու վերաբերյալ՝ իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց։ Ինդոնեզիան, Ադրբեջանը, Եգիպտոսը և Թուրքիան պատրաստ են զորքեր տրամադրել «Միջազգային կայունացման ուժերին»։