Թրամփը նախատեսում է այցելել Կալիֆոռնիայի հրդե...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է այցելել Կալիֆոռնիայի շրջաններորոնք տուժել են խոշոր անտառային հրդեհներից։ Այս մասին երեքշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը (հանրապետական ​​Լուիզիանայի նահանգից)։

«Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ մոտ 90 րոպե առաջ։ Կարծում եմոր նա նախատեսում է մեկնել Հարավային Կալիֆոռնիա՝ աղետը սեփական աչքերով տեսնելու համար»,- ասել է նա:

Ջոնսոնն այսօր առավոտյան X-ում հայտնել էոր Թրամփի երդմնակալության օրըորը նախատեսված է հունվարի 20-ինԱՄՆ պետական ​​դրոշները կբարձրացվեն Կապիտոլիումի (Կոնգրեսի շենքվրա։ Ավելի վաղ ԱՄՆ ներկա նախագահ Ջո Բայդենը հրամայել էր իջեցնել երկրում եւ արտերկրում գտնվող կառավարական շենքերի դրոշները 30 օրով՝ ի հիշատակ ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերիորը մահացել է դեկտեմբերի 30-ին 101 տարեկան հասակում։

Լոս Անջելեսի օկրուգում անտառային հրդեհները սկսել են տարածվել հունվարի 7-ին: Օդերեւութաբանների կարծիքով՝ կրակի արագ տարածման պատճառը չոր ու շատ քամոտ եղանակն է եղել։ Օկրուգում հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 12,3 հազար շինություն, այդ թվում՝ հայտնի մարդկանց անշարժ գույքը։