Թրամփը Մեքսիկային սպառնացել է նոր մաքսատուրքե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 5 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի Մեքսիկայի դեմ՝ նրա կողմից  ջրամատակարարման պայմանագրի խախտման պատճառով: Այդ մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Truth Social-ում:

«Այս պահին Մեքսիկան չի պատասխանում ԱՄՆ հարցումներին, և դա շատ անարդար է ամերիկացի ֆերմերների նկատմամբ, որոնց այդքան անհրաժեշտ է ջուր: Ահա թե ինչու ես պատրաստել եմ փաստաթղթեր, որոնք թույլ են տալիս 5 տոկոսանոց մաքսատուրք սահմանել Մեքսիկայի նկատմամբ, եթե այդ ջուրն անհապաղ չտրամադրվի»,-գրել է Թրամփը:

Ինչպես 2024 թվականի մայիսի 17-ին հաղորդել է The Washington Post թերթը, Մեքսիկան տասնամյակներ շարունակ խախտել է պայմանագրի կատարումը՝ «դիմադրելով ԱՄՆ-ին ջրի մատակարարումների իրականացմանը», քանի որ ինքն էլ է տուժում  երաշտից: Երկրները 1944 թվականին կնքել են պայմանագիր, որի համաձայն Մեքսիկան պարտավորություն է ստանձնել յուրաքանչյուր հինգ տարին մեկ ԱՄՆ ուղարկել մոտավորապես 2,2 միլիարդ խորանարդ մետր ջուր Ռիո Գրանդե գետի ավազանից, իսկ Միացյալ Նահանգները՝ 1,8 միլիարդ խորանարդ մետր ջուր Կոլորադո գետից՝ հակառակ ուղղությամբ: