ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ուիլյամ Ջոզեֆ Մակգինլիին կնշանակի Սպիտակ տան իրավաբանական խորհրդական իր նոր վարչակազմում։
«Ուրախությամբ հայտարարում եմ, որ Ուիլյամ Ջոզեֆ Մակգինլին կզբաղեցնի իրավաբանական խորհրդականի պաշտոնը Սպիտակ տանը»,- նշված է Թրամփի հայտարարությունում, որը տարածել է նրա անցումային թիմը։
Քաղաքական գործիչը Մակգինլիին բնութագրում է որպես «խելացի եւ համառ իրավաբան» եւ ակնկալում է, որ նա կօգնի իրեն «նորից Ամերիկան մեծ դարձնել»։ Նշվել է, որ Մակգինլին արդեն զբաղեցրել է բարձր պաշտոն Սպիտակ տանը Թրամփի առաջին վարչակազմում եւ «կարեւոր դեր է խաղացել» հանրապետականի հաղթանակի գործում 2024թ. նոյեմբերի 5-ի ընտրություններում։