Թրամփը կոնգրեսական Ուոլթցին առաջարկել է ազգայ...

ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Ուոլթցին առաջարկել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը իր վարչակազմում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ինչպես նշվել է, սա կարեւոր պաշտոններից մեկն է, այն զբաղեցնող պաշտոնյան համակարգում է բոլոր գերատեսչությունների աշխատանքը, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերի համար, զեկուցում է տեղի ունեցողի մասին նախագահին եւ իրականացնում է նրա քաղաքականությունը։

Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Ջեյք Սալիվանը։