Թրամփը կոչ է անում չեղարկել CBS-ի հեռարձակման...

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ CBS News-ը ոչ միայն պետք է իրեն վճարի 10 միլիարդ դոլար փոխհատուցում, այլև պետք է զրկվի հեռարձակման արտոնագրից դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ հարցազրույցը խմբագրելու համար։

«Ես հենց նոր դատի տվեցի CBS-ին «60 րոպե» հաղորդման համար, որովհետեւ դա խաբեբայություն էր, որի նպատակը միջամտությունն է ընտրություններին: Հարիսին հարց են տալիս, նա երկար, անհեթեթ պատասխան է տալիս: Իսկ գիտե՞ք, թե ինչ է անում CBS-ը: Նրանք ամբողջը կտրում են, վերցնում են անիմաստ հարցի ուրիշ պատասխանը եւ դնում դրա տեղը։ Կարծում եմ, որ CBS-ը պետք է զրկվի լիցենզիայից», - ասդել է Թրամփը հոկտեմբերի 31-ին Նևադա նահանգի Հենդերսոն քաղաքում իր կողմնակիցներին: Հանրահավաքը հեռարձակել է պահպանողական RSBN մեդիա ընկերությունը։

Թրամփը նաև կարծում է, որ ABC-ն պետք է կորցնի իր լիցենզիան, քանի որ այն վատ էր կազմակերպել իր բանավեճը Հարիսի հետ սեպտեմբերին։

Ավելի վաղ Fox News-ը հայտնել էր, որ Թրամփը դատի է տվել CBS News-ին։ Հանրապետականը պահանջում է երդվյալ ատենակալների դատավարություն և նաև պահանջում է առնվազն 10 միլիարդ դոլարի փոխհատուցում CBS-ի «շարունակվող խաբուսիկ և ապակողմնորոշիչ գործելակերպի համար»: